Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Քաղաքականությունը նույն դրամատուրգիան է

Քաղաքականությունը նույն դրամատուրգիան է
13.03.2025 | 19:36

Ով շատ թե քիչ հասկանում է թատրոնը, գիտե որ կա բեմականացվող գործողություն, որՆ ունի զարգացում, կուլմինացիոն գագաթնակետ և հանգուցալուծում:

Եթե կա մեկը, որ կասկածում է, թե Թրամփ-Պուտին

90 րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Թրամփի առաջ չի դրել պատերազմը դադարեցնելու իր հայտնի պայմանները և Թրամփի կողմից դրանք չեն ընդունվել, փոխադարձ պայմանավորվածություն ձեռք չի բերվել ու առանց ընդհանուր հայտարարի գալու, պատվիրակություններ են ուղարկել Էր Ռիադ

բանակցելու, ուղղակի ոչինչ չի հասկանում թատրոնից:

Էլ չխոսած քաղաքականության մասին:

Ի՞նչ է տեղի ունենում:

ՈՒղղակի պարզ ու հանճարեղ ռեժիսորական հնարքով՝ Ամերիկա-ուկրաինական բանակցություն, Թրամփը ողջ Եվրոպային, ներեցեք բառի համար, ուղղակի էշացրեց:

Այն ԵՄ -ը, այն Ֆրանսիան, որ մինչ այդ բանակցությունների արդյունքը, սուսեր էին ճոճում գումար էին հանգանակում, որ ՈՒկրաինան պատերազմը շարունակի,Մակրոնն էլ ատոմային պաշտպանիչ հովանոց էր բացում,

Թրամփի այդ քայլից հետո, միահամուռ ողջունեցին պատերազմը դադարեցնելու ուկրաինական կողմի համաձայնությունը:

Չնայած ՈՒկրաինային ոչ մեկն անվտանգության երաշխիք այդպես էլ չտվեց:

Փոխարենը Զելենսկին գրավոր ներողություն խնդրեց Օվալաձև սենյակում իր վիրավորական պահվածքի համար:

Իսկ ռուսնե՞րը:

Ռուսներին ի՞նչ:

Իրենց համար մեկ է` դիվանագիտական սեղանի մո՞տ, թե՞ ռազմաճակատում կստանան իրենց ուզածը:

ՈՒ անցել են արդեն 9 տոննանոց վակուումային ռումբերով ռմբակոծության:

ՈՒմ համար հանճարեղ ռեժիսուրա, ում համար այրված հող...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ